ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Մեր հոգևոր առաջնորդները արտաքին վտանգի դեպքում կարողացել են իրենց քրիստոնեական սիրո քարոզով և դիվանագիտական եղանակով կասեցնել թշնամուն

Մեր հոգևոր առաջնորդները արտաքին վտանգի դեպքում կարողացել են իրենց քրիստոնեական սիրո քարոզով և դիվանագիտական եղանակով կասեցնել թշնամուն
09.07.2025 | 12:41

Երբ արաբները արշավում են Հայաստան հայ նախարարները Սահակ Ձորափորեցի կաթողիկոսին (7-րդ դար) ընդառաջ ուղարկեցին նրանց։

Կաթողիկոսը ճանապարհին հիվանդացավ և մահանալուց առաջ գրեց իր վերջին խոսքերը արաբ զորավարին։ Վերջինս տեղեկանալով այդ մասին, անհապաղ մեկնեց Կաթողիկոսի մոտ, բռնեց նրա ձեռքը և ասաց.

«Ճանաչեցի քո իմաստությունը այն մատյանից, որ ընթերցեցի, քանզի ըստ օրենքի, որպես քաջ հովիվ հոգալով քո հոտի մասին, փութացիր ընդառաջ գալ իմ խրոխտացող սրին։ Համաձայն եմ իմ սուրը ետ պահել անմեղ մարդկանցից։ Արդ կկատարեմ և կանեմ ամեն ինչ, որ այնտեղ հայցել ես ինձանից, և քո բարեպաշտ օրհնությունը թող իջնի իմ վրա։ Իսկ եթե քո խոսքերից որևէ մեկը չկատարեմ, թող իմ վրա գան այն բոլոր նզովքները, որ կարդացի քո մատյանի մեջ» ։

Անգամ թշնամին է խոնարհվել հոգևոր առաջնորդների առաջ, բարձր գնահատելով, պատվի արժանացնելով նրանց, իրապես գիտակցելով, որ սրբությունը էթնիկ պատկանելություն չունի։

Աստված պահապան մեզ:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ